Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ֆաթիհ Աքընի «Հատումը»` Հայաստանում

Ֆաթիհ Աքընի «Հատումը»` Հայաստանում
06.01.2015 | 12:56

Գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հատում» («The Cut») ֆիլմը ցուցադրվելու է Հայաստանում: Ֆիլմի սցենարի հեղինակներն են ռեժիսոր Ֆաթիհ Աքընն ու Մարտիկ Մարտինը: Գլխավոր դերակատարն է ալժիրցի դերասան Թահար Ռահիմը: Ֆիլմում նկարահանվել են նաև Սիմոն Աբգարյանը, Արսինե Խանջյանը և այլք: Ֆիլմի ստամբուլյան պրեմիերայից հետո ռեժիսորը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ ստամբուլյան ցուցադրությունն առանձնահատուկ կարևորություն ունի իր համար, որովհետև իրականում ֆիլմը թուրքերի համար է նկարահանել, որ դիտեն, ուսումնասիրեն, ճանաչեն իրենց անցյալը:

Ֆիլմն արդեն իսկ հակասական տրամադրությունների առիթ է տվել: Թվում է, թե բարձրացվում է ցեղասպանության թեման, իրականում, ինչպես և ռեժիսորն է նշում, այս պատմությունը մնում է ցեղասպանության հետնաբեմում: Իսկ թե ինչ կա հետնաբեմում, առավել հստակ կարելի է ասել ֆիլմը դիտելուց հետո:

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ